English | Հայերեն |
Ծրագիրը նախատեսված այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են`
- դաստիարակել իրենց երեխաներին երկլեզու կամ բազմալեզու միջավայրում
- ընձեռել իրենց երեխաներին անգլերեն լեզու սովորելու բացառիկ հնարավորություն իրենց հարազատ միջավայրում,
- պահպանել և զարգացնել իրենց երեխաների անգլերեն լեզվի իմացությունը, եթե նախկինում ապրել են արտասահմանում,
- նպաստել իրենց երեխաների ստեղծագործական և մտավոր կարողությունների զարգացմանը,
- նպաստել իրենց երեխաների շփման ունակությունների զարգացմանը` միաժամանակ ընդլայնելով նրանց ընկերական շրջապատը:
Ծրագրի իրականացումը
|
Երեխաների տարիքը
- Ձեր երեխաների տարիքը պետք է լինի 2 – 5 տարեկան:
Երեխաների քանակը խմբում
- Խաղաժամերն անց են կացվում փոքր խմբերով. յուրաքանչյուր խմբում ընդգրկված է 6-7 երեխա:
Խաղաժամերի անցկացման հաճախականությունը
- Ներկայումս խաղաժամերն անց են կացվում շաբաթը երկու անգամ` 1,5 ժամ տևողությամբ:
- Օրերն ու ժամերը ենթակա են փոփոխության` կախված խմբերի քանակից:
Խաղաժամերի անցկացման վայրը
Ծրագրի տևողությունը |
- Ծրագրի նվազագույն տևողությունը մեկ ամիս է: Երեխայի վերագրանցումը կատարվում է ամսական կտրվածքով:
- Ծնողներն իրենք են որոշում, թե որքան ժամանակ շարունակել ծրագիրը: Այնուամենայնիվ, երեխային օտար լեզվի միջավայրում դաստիարակելն ունի երկարաժամկետ բնույթ:
Մեր մասնագետներըՄենք մանրակրկտորեն ընտրում և վերապատրաստում ենք այն մասնագետներին, որոնք աշխատում են Ձեր երեխաների հետ: Նրանք բոլորն Ամերիկյան Համալսարանի Անգլերեն Լեզվի Բաժնի, Անգլերեն Լեզվի Դասավանդումը որպես Օտար Լեզու Մագիստրատրատուրայի ավարտականներ են: Մասնագետների ընտրության նախապայմանները
Վճարումը |
12 ժամվա համար նախատեսված ամսական վճարը (1.5 ժամ, շաբաթը երկու անգամ) կազմում է`
- 30,000 ՀՀ դրամ այն ընտանիքների անդամների համար, որոնք ընդգրկված չեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի անձնակազմի մեջ
- 27,000 ՀՀ դրամ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի աշխատակիցների և ուսանողների (ընթացիկ և շրջանավարտ) ընտանիքների անդամների (ծնողներ, տատիկ/պապիկ, քույր/եղբայր) համար
- Վճարումը կարող է կատարվել`
- Ամերիկյան Համալսարանի հաշվապահությունում կանխիկ (Հայաստանի Ամերիկյան Համալսարան, գլխավոր մասնաշենք ս.59, 10:00-16:00, ընդմիջում 13:00- 14:00, հեռ. 51-27-16) կամ
- բանկային փոխանցման միջոցով (HSBC, հաշվեհամար 001-006402-001)
- Վճարումը կատարելուց հետո խնդրում ենք ներկայացնել լրացված հարցաթերթը (անգլերեն և հայերեն տարբերակները) և կտրոնը Անգլերեն Լեզվի Բաժին` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Փարամազ Ավեդիզյան մասնաշենք, 403W սենյակ, կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով`[email protected].
- Բաց թողնված/չանցկացված խաղաժամերը կարող են լրացվել միայն տվյալ ամսվա ընթացքում:
Եթե ցանկանում եք կատարել առաջարկներ ծրագրի վերաբերյալ կամ գրանցվել, զանգահարեք մեզ`098 58 24 52 / 096-696-880 կամ լրացրեք ներքոհիշյալ հարցաթերթը`