Անգլիալեզու Ծրագիր Նախադպրոցականների համար

English | Հայերեն

 Ծրագիրը նախատեսված այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են`

  • դաստիարակել իրենց երեխաներին երկլեզու կամ բազմալեզու միջավայրում
  • ընձեռել իրենց երեխաներին անգլերեն լեզու սովորելու բացառիկ հնարավորություն իրենց հարազատ միջավայրում,
  • պահպանել և զարգացնել իրենց երեխաների անգլերեն լեզվի իմացությունը, եթե նախկինում ապրել են արտասահմանում,
  • նպաստել իրենց երեխաների ստեղծագործական և մտավոր կարողությունների զարգացմանը,
  • նպաստել իրենց երեխաների շփման ունակությունների զարգացմանը` միաժամանակ ընդլայնելով նրանց ընկերական շրջապատը:

 

 Ծրագրի իրականացումը

  • Մեր փորձառու մասնագետները շփվում են Ձեր երեխաների հետ խաղաժամի ընթացքում միայն անգլերենով
  • Խաղ-վարժությունները համապատասխանում են Ձեր երեխայի տարիքին և ներառում են` խաղեր խաղալիքներովնկարչությունձեռքի աշխատանքի հմտությունների զարգացում, նկարազարդ գրքերի ընթերցանություն, զբոսանք, խաղ-վարժություններ հիմնական հասկացությունների շուրջ (գույներ, երկրաչափական առարկաներ, թվեր և այլն):
  • Իրավիճակային շփման միջոցով, ժամանակի ընթացքում Ձեր երեխաների անգլերեն լեզվի հասկացողության ունակությունն աստիճանաբար բարելավվում է, և նրանք սկսում են կազմել երկբառ արտահայտություններ, այնուհետև` ամբողջական նախադասություններ:

Երեխաների տարիքը

  • Ձեր երեխաների տարիքը պետք է լինի 2 – 5 տարեկան:

Երեխաների քանակը խմբում

  • Խաղաժամերն անց են կացվում փոքր խմբերով. յուրաքանչյուր խմբում ընդգրկված է 6-7 երեխա:

Խաղաժամերի անցկացման հաճախականությունը

  • Ներկայումս խաղաժամերն անց են կացվում շաբաթը երկու անգամ` 1,5 ժամ տևողությամբ:
  • Օրերն ու ժամերը ենթակա են փոփոխության` կախված խմբերի քանակից:

Խաղաժամերի անցկացման վայրը

  • Բոլոր խաղաժամերն անց են կացվում Հայաստանի Ամերիկյան Համալսարանում գտնվող հատուկ կահավորված խաղասենյակներում:
  • Խաղաժամերի ընթացքում ծնողները կարող են օգտվել ՀԱՀ-ի գրադարանից և ճաշարանից, կամ սպասել խաղասենյակին կից գտնվող սպասասրահում, որտեղ նրանց տրամադրված են հարմարավետ աթոռներ և ընթերցանության նյութեր:
  • Ծնողը կարող է  մնալ խաղասենյակում այնքան ժամանակ, մինչև երեխան իրեն ապահով և հանգիստ կզգա:
 
 
 

Ծրագրի տևողությունը

  • Ծրագրի նվազագույն տևողությունը մեկ ամիս է: Երեխայի վերագրանցումը կատարվում է ամսական կտրվածքով:
  • Ծնողներն իրենք են որոշում, թե որքան ժամանակ շարունակել ծրագիրը: Այնուամենայնիվ, երեխային օտար լեզվի միջավայրում դաստիարակելն ունի երկարաժամկետ բնույթ:

Մեր մասնագետները

Մենք մանրակրկտորեն ընտրում և վերապատրաստում ենք այն մասնագետներին, որոնք աշխատում են Ձեր երեխաների հետ: Նրանք բոլորն Ամերիկյան Համալսարանի Անգլերեն Լեզվի Բաժնի, Անգլերեն Լեզվի Դասավանդումը որպես Օտար Լեզու Մագիստրատրատուրայի ավարտականներ են:

Մասնագետների ընտրության նախապայմանները
  • Նախադպրոցական երեխաների հետ աշխատելու հետաքրքրվածություն
  • Անգլերեն լեզվի վարժ և գրագետ տիրապետում
  • Նախադպրոցական տարիքի երեխաների դասավանդման վերապատրաստական դասընթացի բարեհաջող ավարտում
  • Վաղ տարիքի երեխաների ուսուցման վերապատրաստական դասընթացների բարեհաջող ավարտում
  • Նախադպրոցական երեխաների հետ աշխատելու փորձ
 
 

 Վճարումը

12 ժամվա համար նախատեսված ամսական վճարը (1.5 ժամ, շաբաթը երկու անգամ) կազմում է`

  • 30,000 ՀՀ դրամ այն ընտանիքների անդամների համար, որոնք ընդգրկված չեն Հայաստանի Ամերիկյան Համալսարանի անձնակազմի  մեջ
  • 27,000 ՀՀ դրամ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի աշխատակիցների և ուսանողների (ընթացիկ և շրջանավարտ) ընտանիքների անդամների (ծնողներ, տատիկ/պապիկ, քույր/եղբայր) համար 
  • Վճարումը կարող է կատարվել`
    • Ամերիկյան Համալսարանի հաշվապահությունում կանխիկ (Հայաստանի Ամերիկյան Համալսարան, գլխավոր մասնաշենք ս.59, 10:00-16:00, ընդմիջում 13:00- 14:00, հեռ. 51-27-16) կամ
    • բանկային փոխանցման միջոցով (HSBC, հաշվեհամար 001-006402-001)
  • Վճարումը կատարելուց հետո խնդրում ենք ներկայացնել լրացված հարցաթերթը (անգլերեն և հայերեն տարբերակները) և կտրոնը Անգլերեն Լեզվի Բաժին` Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Փարամազ Ավեդիզյան մասնաշենք, 403W  սենյակ, կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով`[email protected].
  • Բաց թողնված/չանցկացված խաղաժամերը կարող են լրացվել միայն տվյալ ամսվա ընթացքում:

 

Եթե ցանկանում եք կատարել առաջարկներ ծրագրի վերաբերյալ կամ գրանցվել, զանգահարեք մեզ`098 58 24 52 / 096-696-880 կամ լրացրեք ներքոհիշյալ հարցաթերթը`